2020 թ. Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը կարող է հասնել 5000 ՄՎտ հզորության25 օգոստոսի 2010 - 18:48 AMT PanARMENIAN.Net - ԱԷԿ նոր էներգաբլոկի բացման դեպքում, Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը 2020 թ. կարող է հասնել 5000 ՄՎտ հզորության: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում այս կարծիքն է հայտնել «Նորավանք» գիտահոտազոտական հիմնադրամի տնօրենի տեղակալ Սևակ Սարուխանյանը: Նրա խոսքերի համաձայն, Հայաստանը մեկ տարվա ընթացքում սպառում է 1200 ՄՎտ էլեկտրաէներգիա, իսկ նոր էներգաբլոկի բացման դեպքում երկրում արտադրվող էլեկտրաէներգիան կարող է ավելանալ և 2010 թ. սպառումը կարող է հասնել 2000 ՄՎտ, իսկ մյուս մասը արտահանվելու է: «Ներկայում Հայաստանի էլեկտրաէներգիայի հանդեպ Իրանի պահանջարկը 1000 ՄՎտ է, իսկ Թուրքիայի սահմանի բացման դեպքում էլեկտրաէներգիայի հանդեպ նրա պահանջարկը կարող է հասնել 2000ՄՎտ», - ասել է նա: Բացի այդ, նոր էներգաբլոկի կառուցումը կարող է էներգետիկայի բնագավառի մասնագետների համար աշխատատեղեր ստեղծել, կարծում է մասնագետը: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, էլեկտրաէներգիայի արտադրման ծավալը հունվար-հունիս ամիսներին կազմել է 3205,3 մլն ԿՎտ/ժ, ինչը 15 տոկոսով ավելի է 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Նույն ժամանակահատվածում ՀԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալը 42,9 տոկոս է, ինչը կազմում է 1376.5 մլն ԿՎտ/ժ: Ընդ որում, Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալից ՋԷԿ-ին բաժին է հասել արտադրության 12.4 տոկոսը, ՀԷԿ-ին` 44,6 տոկոսը: Բացի այդ, 2.4 մլն ԿՎտ էլեկտրաէներգիա է արտադրվել հողմաէլեկտրակայանների հաշվին, ինչը 11.1 տոկոսով քիչ է 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Հողմաէլեկտրակայանների ընդհանուր ծավալը երկրում 0.1 տոկոս է: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |