Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը կմերժի մասնակցել Աղթամար Սբ Խաչ եկեղեցու բացման հանդիսությանը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը կմերժի մասնակցել Աղթամար Սբ Խաչ եկեղեցու բացման հանդիսությանը

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության տեղեկատվական բաժանմունքը հաղորդում է, որ Թուրքիայի ուրացման ու ժխտման հետեողական քաղաքականության և Հայաստանում շփոթ ստեղծելու ու միջազգային համայնքին որպես մարդկային իրավունքների պաշտպան ներկայանալու փորձերի դեմ իր հստակ դիրքորոշմանը հավատարիմ մնալով, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը կմերժի մասնակցել Աղթամարի Ս. Խաչ Եկեղեցու պաշտոնական բացման հանդիսությանը:

Արդարև, բացահայտ իրողություն է, որ այս նախաձեռնության ճանապարհով, Թուրքիան փորձում է միջազգային համայնքին ու հայ ժողովրդին ներկայանալ խաղաղասերի, բարի դրացու ու մարդկային իրավունքների պաշտպանի քողով, որի ներքո գտնվում է նույն ցեղասպան Թուրքիան, իր ուրացման ու ժխտման նենգ դիվանագիտությամբ: Մեր ժողովուրդը, ինչպես նաև միջազգային հանրությունը քաջատեղյակ է, որ Արևմտյան Հայաստանի ու Կիլիկիայի տարածքում գտնվող ավելի քան երկու հազար հայկական դարավոր վանքերն ու եկեղեցիները Թուրքիան կամ քանդել է, կամ մզկիթի վերածել կամ ախոռ դարձրել: Այս վանքերն ու եկեղեցիները պատկանում են հայ եկեղեցուն ու հայ ժողովրդին: Այս մասին ի՞նչ ասելիք ունի Թուրքիան: Այս մասին ի՞նչ ունի ասելու և մանավանդ անելու միջազգային համայնքը: Արդարև, այդ բազմաթիվ եկեղեցիներից մեկը զբոսաշրջիկներ հրապուրող, ըստ ձևի` եկեղեցու, բայց ըստ էութեան` թանգարանի վերածելով, Թուրքիան չի կարող խաբել հայ ժողովրդին:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը կմնա հավատարիմ իր դիրքորոշմանը` Թուրքիայից պահանջելով Հայ Ժողովրդի դեմ իր ծրագրած ու գործադրած ցեղասպանության ճանաչումը և դրա հատուցումը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---