Հայաստանում դրամախաղի ոլորտում 2010 թվականի ութ ամսվա ընթացքում տուգանքը կազմել է 21,4 մլն դրամ 6 սեպտեմբերի 2010 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունը 2010 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում տրամադրել է 12 շահումով խաղի և 2 խաղատան կազմակերպման լիցենզիա, 17 շահումով խաղի և 3 խաղատան կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչել: Նախարարության մամլո ծառայությունը հաղորդում է, որ նույն ժամանակահատվածում 16 շահումով խաղի, 3 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, 20 շահումով խաղի, 5 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում: Ընթացիկ տարվա ութ ամիսների տվյալներով` շահումով խաղի, խաղատան և վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք` համապատասխանաբար11 մլն 200 հազ., 9 մլն 600 հազ. և 600 հազ. դրամի չափով: Բացի դրանից, 2010թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 1-ի ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 420 մլն դրամի չափով պետական տուրք, որից 245 մլն դրամը` շահումով խաղերի, 175 մլն դրամը` խաղատների գծով: 2010թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 92 շահումով խաղի, 11 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |