Համաշխարհային մրցունակության միջազգային զեկույցի համաձայն Հայաստանը զբաղեցնում է 98-րդ տեղը աշխարհի 139 երկրների շարքում

PanARMENIAN.Net - 2010-2011թթ. Համաշխարհային մրցունակության միջազգային զեկույցի համաձայն Հայաստանը զբաղեցնում է 98-րդ տեղը աշխարհի 139 երկրների շարքում: 2009-ին նա զբաղեցրել է 97-րդ տեղը 133 երկրների շարքում: Այդ մասին Երևանում հաղորդել է «Տնտեսություն և արժեքներ» Հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը, որը Հայաստանում Համաշխարհային մրցունակություն կենտրոնի գործընկերն է: Նրա խոսքերով, մրցունակության համատեքստում Հայաստանը վերադարձլ է զարգացման փուլ, որը հիմնվում է ռեսուրսների վրա: Դրական միտումների շարքում, համաձայն զեկույցի, Հերգնյանը նշեց առողջապահության ոլորտը, ինչպես նաև աշխատանքի ընդունման և հեռացման միջոցները, ինչպես նաև բիզնես հիմնելու անհրաժեշտ գործընթացների թիվը: Բացասական վարկանիշների շարքում Հայաստանը գտնվում է նախավերջին տեղում հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության ցուցանիշով:

Համաձայն զեկույցի, 2009-ի նման առաջատարը Շվեյցարիան է, հնգյակի մեջ մտել են Շվեդիան, Սինգապուրը, ԱՄՆ-ն, Գերմանիան: Ինչ վերաբերվում է ԱՊՀ երկրներին, բացասական միտում է նկատվել Ադրբեջանի (57) և Ուկրաինայի (89) մոտ, իսկ Տաջիկստանը (116) և Ղրղզստանը (121) բարելավել են իրենց ցուցանիշները, Վրաստանը 93-րդն է, Ղազախստանը` 72, Ռուսաստանը` 63:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---