Իրանն առաջարկում է իր խոշոր ընկերությունների ներկայացուցչությունները բացել Հայաստանում 9 սեպտեմբերի 2010 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը հանդիպել է Իրանի առեւտրի նախարար Մեհդի Ղազանֆարիի հետ: Հանդիպման ընթացքում դրական է գնահատվել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող առեւտրատնտեսական հարաբերությունների մակարդակը: Զրուցակիցները համամիտ են եղել, որ իրավապայմանագրային դաշտը կարգավորելուց հետո հնարավոր է ապրանքաշրջանառության ծավալների կրկնապատկումն ու եռապատկումը, ինչին կարող է նպաստել երկու երկրների միջկառավարական կապերի համատեղ հանձնաժողովը: Իրանական կողմին տեղեկացվել է առաջիկայում ԻԻՀ եւ ՀՀ սպասվող այցերի եւ համատեղ նախագծերի իրականացման մասին: Նախարար Ղազանֆարին, կարեւորելով երկու երկրների միջեւ առեւտրի բնագավառում համագործակցությունն, առաջարկել է ՀՀ եւ ԻԻՀ առեւտրի նախարարների կամ փոխնախարարների մակարդակով ստեղծել մշտական գործող համատեղ աշխատանքային կոմիտե: Իրանական ապրանքների մուտքը հայկական շուկա ապահովելու նպատակով ԻԻՀ նախարարն առաջարկել է Հայաստանում բացել իրանական խոշոր ընկերությունների ներկայացուցչություններ, իսկ առեւտրաարդյունաբերական պալատների միջոցով կազմակերպել մասնագիտացված ցուցահանդեսներ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |