ՀՀ ՊՆ. «Ադրբեջանի անօդաչու ինքնաթիռը չի հասցրել մտնել ԼՂՀ օդային տարածք, ուր մնաց թե` Հայաստան» 9 սեպտեմբերի 2010 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ՊՆ լրատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ ադրբեջանական անօդաչու ինքնաթիռներն, իբր, ազատորեն թռչում են Ղարաբաղի օդային տարածքում և նույնիսկ մտել են Գորիսի տարածք, իսկ հայկական ՀՕՊ ուժերն անկարող են եղել նրանց հարվածել: Նշենք, որ ադրբեջանական անօդաչու ինքնաթիռները իսրայելական արտադրության են: Ավետիսյանի խոսքերի համաձայն, իրականում մոտ երկու ամիս առաջ ադրբեջանական կողմը Արցախի օդային սահմանի մոտ փորձարկում էր անօդաչու թռչող սարքերը: Այն բանից հետո, երբ ԼՂՀ ՀՕՊ ուժերը նկատեցին և նշանառության տակ առան` ինքնաթիռը հեռացավ այդ տարածքից: «Իսկ տեղեկատվությունն այն մասին, իբր ադրբեջանական անօդաչու ինքնաթիռներն ազատորեն թռչում են ԼՂՀ օդային տարածքում և նույնիսկ մտել են Գորիսի սահմանից ներս` ասեկոսեներ են», - ընդգծել է ՀՀ ՊՆ լրատվության և հասարակության հետ կապերի վարչության պետը: Նա նաև ավելացրել է, որ ադրբեջանական անօդաչու ինքնաթիռը նկատելուց հետո ԼՂՀ ՀՕՊ ուժերը մարտական պատրաստության են բերվել:
Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |