Վլադիկովկասում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է երեք հայ, նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է 9 սեպտեմբերի 2010 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Վլադիկովկասի կենտրոնական շուկայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 3 հայ, նրանցից մեկը ՀՀ քաղաքացի էր: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: «ՀՀ քաղաքացին, որը զոհվել է, Արսեն Էլբակյանն էր: Վադիկովկաս է մեկնել Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը», - ասել է Տ. Բալայանը: Վլադիկովկասի քաղաքային վարչության կայքէջում գրված է զոհված 16 անձանց ցուցակը, որոնց թվում են` Սերգեյ Գրիգորի Գրիգորյանը, Իրինա Գասպարի Գասպարյանը (1964 թ.), Արսեն Մելսիկի Էլբակյանը (1986 թ.): Հոսպիտալացվածների ցուցակում հիշատակվում է Շահնազար Ջավոդիի Շահնազարյանի (1920 թ.) անունը: Հինգշաբթի օրը, ժամը 11:20 րոպեին Վլադիկովկասի կենտրոնական շուկայի մուտքի մոտով անցնող մեքենայում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |