ՀՀ նախագահը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդեւին` ծննդյան օրվա առթիվ![]() PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Նախագահը շնորհավորել է իր ռուս գործընկերոջը` ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն, նորանոր հաջողություններ եղբայրական Ռուսաստանի կյանքի ծավալուն բարեփոխումների գործում, անսպառ եռանդ` միջազգային ասպարեզում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման ջանքերում: Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահին եւ նրա մերձավորներին նաեւ մաղթել է բարօրություն, իսկ եղբայրական Ռուսաստանին` խաղաղություն եւ բարգավաճում. «Հայաստանում խորապես երախտապարտ են Ձեզ` հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում Ձեր անձնական ներդրման համար: Համոզված եմ, որ Հայաստան կատարած Ձեր պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը նոր լիցք կհաղորդի մեր բազմաբնույթ համագործակցության հետագա առաջընթաց զարգացմանը` ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության»,-հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |