Երևանի կոնյակի գործարանը մտադիր չէ հրաժարվել Արարատի պատկերից16 սեպտեմբերի 2010 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Արարատ կոնյակների նոր փաթեթավորումը կպահպանի Արարատի պատկերով նախկին լոգոն, PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) մամլո ծառայությունից: «Նոր փաթեթավորումը պարունակում է նաև հատուկ մշակված լոգո, որը պատկերում է փյունիկ թռչունին և լատինական A գլխատառը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ Երևանի կոնյակի գործարանը հրաժարվում է Արարատ լեռան պատկերումից, ԵԿԳ-ից հաղորդել են, որ այն չի համապատասխանում իրականությանը: Ավելին, բացի ներկայիս լոգոյից, Արարատ լեռան պատկերը կենտրոնական տեղ է զբաղեցնում թարմացված փաթեթավորման առանց բացառության բոլոր պիտակների վրա: Այս տարի ԱրԱրԱտ կոնյակները կփոխեն իրենց փաթեթավորումը: Նոր փաթեթավորման պաշտոնական շնորհանդեսը կկայանա հոկտեմբերի 12-ին Երևանում մամլո ասուլիսի ընթացքում` արտասահմանյան ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |