Օլեգ Եսայան. Այսօրվա Հայաստանը ժողովրդավարական առաջընթացի ու միջազգային ինտեգրման արտահայտված ձգտմամբ պետություն է21 սեպտեմբերի 2010 - 15:05 AMT PanARMENIAN.Net - 19 տարի առաջ Հայաստանը համազգային հանրաքվեի ճանապարհով հռչակեց պետական անկախությունը, որի մասին երազանքը սրտում ապրել են հայ ժողովրդի բոլոր սերունդները, որոնք ապրել են ինչպես երկրում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Հայաստանի անկախությունը ձևավորվել ու ամրապնդվել է հայ ժողովրդի զրկանքների գնով: Այդ մասին հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը: «Հայ ժողովուրդը մարդկության պատմության մեջ առաջիններից էր, ով իր հասարակության պետական դասակարգման հասավ, և 1991 թվականի սեպտեմբերի 21-ը շրջադարձային դարձավ մեր երկրի նորագույն պատմության մեջ: Այն նաև անհրաժեշտ նախադրյալ էր միջազգային քաղաքական հարթակ վերադառնալու համար: Անկախ պետության համապատասխան ազգային տնտեսության, ներքին և արտաքին քաղաքականության ձևավորումն ինքնին շատ բարդ խնդիրներ են: Հայաստանի համար դրանք զգալիորեն բարդացան հայտնի աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական հանգամանքների բերումով, որոնք, ցավոք, մտածելու տեղիք են տալիս նաև այսօր: Այսօրվա Հայաստանը ժողովրդավարական առաջընթացի ու միջազգային ինտեգրման արտահայտված ձգտմամբ պետություն է»,- հայտնել է Օլեգ Եսայանը, գրում է ռուսական «Կրասնայա Զվեզդա» թերթը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |