Հոկտեմբերին Հայաստանում կյուրընկալեն Սլովենիայի նախագահին![]() ![]() PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Յանդրոկովիչի հետ: Հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարն իր խորվաթցի գործընկերոջը փոխանցեց Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: Նախարարները նշեցին, որ անցյալ տարվա ընթացքում մեր երկրների միջև նախագահական մակարդակով բարձրաստիճան փոխայցելությունները լավ նախադրյալներ ստեղծեցին հայ-խորվաթական քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար: Նախարարներ Նալբանդյանն ու Յանդրոկովիչն անդրադարձան նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը: Էդվարդ Նալբանդյանը և Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարը քննարկեցին հաջորդ ամիս Սլովենիայի նախագահի Հայաստան կատարելիք պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքները, անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Սլովենիայի արտգործնախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |