Հոկտեմբերի 4-14 Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներում կիրականացվի ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը25 սեպտեմբերի 2010 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները սեպտեմբերի 23-ին Նյու-Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում առանձին հանդիպումներ ունեցան Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպման ընթացքում համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին տեղեկացրեցին առաջիկա փաստահավաք առաքելության նախապատրաստման մասին, որը կիրականացվի հոկտեմբերի 4-14 Լեռնային Ղարաբաղի մերձակա շրջաններում»: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ժնևում և Նյու Յորքում ՄԱԿ ներկայացուցիչների հետ նախնական շփումից հետո համանախագահները ՄԱԿ Զարգացման ծրագրի և փախստականների հետ աշխատանքի Գերագույն հանձնակատարի փորձագետներին պաշտոնապես հրավիրեցին մասնակցելու առաքելությանը: Հանդիպման ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Էդվարդ Նալբանդյանին ու Էլմար Մամեդյարովին ծանոթացրեցին նաև հետագա ամիսների համար իրենց ծրագրերին` ներառյալ Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի նախապատրաստումը: Հանդիպումներին մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |