Իրանը մտադիր է դատի տալ Ռուսաստանին27 սեպտեմբերի 2010 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Իրանը դատի կտա Ռուսաստանին C-300 զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) մատակարարումից հրաժարվելու համար: Ինչպես հաղորդում է ISNA իրանական գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Ալլադին Բորոջերին: Նրա խոսքերով, այդ հարցը պետք է լուծվի դատական կարգով, և եթե ԶՀՀ-ներ մատակարարումից հրաժարվելն ուժի մեջ մտնի, ապա Ռուսաստանը ստիպված կլինի Իրանի Իսլամական Հանրապետությանը փոխհատուցում վճարել: «Մենք հուսով ենք, որ Ռուսաստանը կկատարի իր պարտավորությունները»,- Բորոջերիի խոսքերը մեջբերում է գործակալությունը: Օրերս Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հանդես է եկել Ռուսաստանի հասցեին քննադատությամբ, որը հրաժարվել է C-300 տրամադրել Իրանին: Նա հայտարարել է, որ ռուսական կողմը պարտավոր է հետևել պայմանագրի պայմաններին, որը կնքվել է 2007-ին: ՄԱԿ ԱԽ-ն 2010-ի հունիսի 9-ին նոր բանաձև ընդունեց Իրանի վերաբերյալ: Նոր պատժամիջոցները, որոնք պաշտպանվեցին Ռուսաստանի և Չինաստանի կողմից, նախատեսում են Թեհրանի դեմ էմբարգոյի ընդլայնում զենքի առևտրի վրա: C-300-ից բացի ՌԴ-ն հրաժարվել է Իրանին մատակարարել մի շարք այլ սպառազինություններ, հաղորդում է Ուտրո.ru-ն:
Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |