Լարիսա Ալավերդյանը քննադատել է ՀՀ ղեկավարությանը ղարաբաղյան հարցում պասիվության համար

Լարիսա Ալավերդյանը քննադատել է ՀՀ ղեկավարությանը ղարաբաղյան հարցում պասիվության համար

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ գնահատման առաքելությունն արդեն երկրորդ անգամ ժամանում է ԼՂՀ, տարօրինակ է այն հանգամանքը, որ ոչ ԼՂՀ-ն, ոչ Հայաստանը մինչև հիմա չեն պահանջել միջնորդներից գնահատման առաքելություն անցկացնել Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում, մասնավորապես Շահումյանի շրջանում, որը հիմա բնակեցված է ադրբեջանցիներոցվ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքերով, առաքելության այցը կարող է ազդել ղարաբաղյան կարգավորման վրա այն դեպքում, եթե Հայաստանը շարունակի պասիվ դիրքորոշում գրավել և հանդես չգա նախաձեռնությամբ: «Տվյալ պահին ԵԱՀԿ ՄԽ-ը շարժվում է այնպիսի ուղղությամբ, որը ոչ մի կապ չունի ղարաբաղյան հակամարտության բուն էության հետ, ավելին, վնասում է խնդրի նորմալ կարգավորմանը»,- նշել է նա:

 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---