Շվեյցարիայի ԱԳՆ-ն ցանկանո՞ւմ է վերսկսել հայ-թուրքական գործընթացը 2 հոկտեմբերի 2010 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայի ԱԳՆ-ն ցանկանում է վերսկսել հայ-թուրքական գործընթացը: Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, օրերս տեղի են ունեցել Շվեյցարիայի ԱԳՆ ներկայացուցիչնեի հեռախոսազրույցները հայկական ու թուրքական կողմերի հետ: «Վերջերս Շվեյցարիան հեռախոսակապ հաստատեց մեզ հետ և հայտնեց, որ ցանկանում է վերսկսել սառեցված գործընթացը: Մենք ասացինք, որ խնդիր չունենք: Նույն առաջարկը նրանք արել են նաև Երևանին»,-նշել է Թուրքիայի ԱԳ գերատեսչության ներկայացուցիչը՝ հավելելով, որ Թուրքիան ցանկանում է վերականգնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ: «Սառեցումը» Հայաստանը սկսեց, հետևաբար, նա էլ պետք է քայլ կատարի այն «ապասառեցնելու» համար: Մեր դռները միշտ բաց են մերձեցման համար»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Իր հերթին ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարեց, որ թուրքական կողմի հետ արձանագրությունների վերաբերյալ բանակցություններ չեն տարվում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |