ԵԱՀԿ ԽՎ-ն կքննարկի կոռուպցիայի ու թրաֆիկինգի դեմ պայքարը

ԵԱՀԿ ԽՎ-ն կքննարկի կոռուպցիայի ու թրաֆիկինգի դեմ պայքարը

PanARMENIAN.Net - Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Պալերմո, որտեղ հոկտեմբերի 8-ին իր աշխատանքն է սկսում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա, հոկտեմբերի 9-ին նստաշրջանում քննարկվելու է անդրազգային հանցավորության, կոռուպցիայի ու թրաֆիկինգի դեմ պայքարը:

Նստաշրջանի ավարտին տեղի կունենա մշտական կոմիտեի նիստը, որտեղ պատգամավորները կքննարկեն ԵԱՀԿ ԽՎ հետագա գործունեության ծրագիրը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---