Ըստ 2011թ. պետբյուջեի նախագծի ՀՆԱ-ի աճը Հայաստանում կկազմի 4,6 տոկոս 6 հոկտեմբերի 2010 - 14:36 AMT PanARMENIAN.Net - 2011թ. բյուջեի ձևավորման հիմքում մակրոտնտեսական ցուցանիշներն են, որոնց համաձայն հաջորդ տարի տնտեսական աճը Հայաստանում կկազմի 4,6 տոկոս: Այդ մասին հոկտեմբերի 6-ին ՀՀ կառավարության մամլո կենտրոնում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Ըստ նրա, երկրի ՀՆԱ-ի անվանական ծավալը 2011թ. կկազմի 3 տրլն 763 մլրդ դրամ, ինչը զգալիորեն ավելի է 2008 թ. ցուցանիշից: «2011-ին մենք կգերազանցենք տնտեսական աճի մինչճգնաժամային շրջանը»,-ասել է նա: Նախարարը նշել է, որ 2011թ. կպահպանվեն տնտեսության դիվերսիֆիկացման միտումները, որոնք արձանագրվեցին 2010-ին, մասնավորապես, արդյունաբերության, էներգետիկայի և ծառայությունների ոլորտների աճը, ինչպես նաև աճի տեմպերի նվազումը շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում: Անդրադառնալով ընթացիկ տարվա մակրոտնտեսական ցուցանիշներին՝ Տիգրան Դավթյանն ասել է, որ 2010-ին տնտեսությունը ճգնաժամից հետո թևակոխեց կայունացման ու վերականգնման փուլ, և տարեվերջին 3-4 տոկոս աճ կարձանագրի «անկախ վերջին ամիսների իրավիճակից», գերազանցելով նախատեսված 1,2 տոկոս ցուցանիշը: Ըստ նախարարի, ամփոփիչ ցուցանիշը ավելի մեծ կլիներ, եթե կտրուկ անկում չգրանցվեր գյուղատնտեսության ոլորտում, ինչը պայմանավորված էր բնակլիմայական պայմաններով: Ինչ վերաբերում է գնաճին, ապա Տ.Դավթյանը հավաստիացրեց, որ վերջին ամիսներին նկատվում են նվազման միտումներ, և կառավարությունը տարվա արդյունքներով կկարողանա ապահովել այն ցուցանիշի ցածր մակարդակը, որը նախատեսված էր 2010թ. պետբյուջեով (4±1,5%): Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |