2011 թվականին կբարձրացվեն գիտության և մշակույթի գործիչների աշխատավարձերը 6 հոկտեմբերի 2010 - 17:34 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականի պետբյուջեով նախատեսվում է բարձրացնել գիտության և մշակույթի գործիչների աշխատավարձերը, հոկտեմբերի 6-ին հայտարարել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: «Գիտնականների աշխատավարձը կբարձրանա 12 տոկոսվ, որի համար բյուջեով կհատկացվի շուրջ 1 մլրդ դրամ, իսկ մշակույթի գործիչներինը՝ 15 տոկոսով»,-ասել է նա: Ընդ որում, նախարարը հավելել է, որ ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա հաշվարկային համակարգով: Ներկայացնելով 2011թ. պետբյուջեն Տիգրան Դավթյանն ասել է, որ բյուջեի ծախսային մասը կազմում է 998, 6 մլրդ դրամ, ինչը 63 մլրդ դրամով ավելի է 2010թ. ցուցանիշից: Պետբյուջեի ընթացիկ տարվա ծախսերը կկազմեն 834 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 163 մլրդ դրամ: «Բյուջեի լրացուցիչ ծախսերի առյուծի բաժինը կունենա սոցիալ-մշակութային ուղղվածություն»,-ասել է նա: Ծախսերի մեծ մասը կուղղվի աղետի գոտու վերականգնմանը, դպրոցների կապիտալ շինարարությանը, առողջապահության ոլորտի ֆինանսավորմանը: Ինչպես ասել է Տիգրան Դավթյանը, կենսաթոշակների վճարման համար կհատկացվի բյուջեի 20 տոկոսը, ավելին, կառավարությունը կշարունակի փոխհատուցել խորհրդային տարիների «սառեցված» ավանդները, որի համար կհատկացվի 1,6 մլրդ դրամ: 2011թ. կավելանան նաև պաշտպանական ծախսերն ու աջակցությանը չափը ԼՂՀ-ին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |