Ռուսական կայունացման վարկի մեծ մասն ուղղված է աղետի գոտու վերականգնմանը

Ռուսական կայունացման վարկի մեծ մասն ուղղված է աղետի գոտու վերականգնմանը

PanARMENIAN.Net - 185 մլրդ դրամ (500 մլն դոլար) ՌԴ տրամադրած կայունացման վարկի մեծ մասը՝ շուրջ 80 մլրդ դրամն ուղղվել է շինարարության իրականացմանը աղետի գոտում, հոկտեմբերի 6-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Ավելին, ըստ նրա, աղետի գոտու վերականգնման համար 2011թ. կհատկացվի ևս 27 մլրդ դրամ:

Նախարարը նշել է, որ ռուսական կայունացման վարկից 65 մլրդ դրամն ուղղվել է փոքր ու միջին բիզնեսի ֆինանսավորմանը և շուրջ 30 մլրդ դրամ նախատեսվում է ուղորդել համակարգաստեղծ ձեռնարկությունների վարկավորմանը: Այդ առնչությամբ Տիգրան Դավթյանը նշել է, որ տնտեսության վարկավորման համար հատկացված միջոցները բարեխղճորեն սպասարկվում են մասնավոր հատվածի կողմից, որոնց վրա էլ ծանրացել է պարտքի հիմնական բեռը: «Իսկ ռուսական վարկի մնացած մասը փոխանցվել է կայունացման հիմնադրամ»,-հավելել է նախարարը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---