Հայաստանը չի մասնակցում սպառազինությունների մրցավազքին, սակայն զարգացնում է ռազմական ոլորտը 6 հոկտեմբերի 2010 - 21:46 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմի զինված ուժերը բարձր մարտունակության շնորհիվ պահպանում են ուժերի հարաբերակցությունը ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Հակառակ դեպքում հակառակորդը վաղուց արդեն ռազմական գործողությունների կդիմեր, եթե ոչ Հայաստանի, ապա Արցախի դեմ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը խորհրադարանում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացման վերաբերյալ Սեյրան Օհանյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից սպառնալիքը միշտ եղել է և հայկական կողմը հետևողականորեն պատրաստվում է գործել նույնիսկ ամենածանր պայմաններում: «Մենք չենք մասնակցում սպառազինությունների մրցավազքին, սակայն զարգացնում ենք ռազմական ոլորտը, ակտիվորեն համագործակցում ենք տարբեր երկրների հետ՝ ձեռք բերելով զնեք ու ռազմական տեխնիկա»,-ասել է Սեյրան Օհանյանը: Ինչպես նշել է Օհանյանը, արդեն պատրաստ է ՀՀ սպառազինության, ռազմական տեխնիկայի ու ռազմական արդյունաբերության զարգացման ծրագիրը, որը ներկայացվել է ՀՀ ԱԽ քննարկմանը: «Կարելի է ասել, որ այդ փաստաթղթերը արդեն համաձայնեցված են երկրի ղեկավարության հետ»,-ասել է Սեյրան Օհանյանը:
Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |