ՄՊՀ-ում մեկնարկեց ԱՊՀ երկրների գիտության առաջին փառատոնը10 հոկտեմբերի 2010 - 16:47 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների գիտության առաջին փառատոնը մեկնարկեց Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին ԱՊՀ անդամ-երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո քարտուղար Ալեքսանդր Կալուգինը, փառատոնի հիմնական նպատակը գիտությունը հանրամատչելի դարձնելն է, ժամանակակից աշխարհում նրա տեղը և դերը ցույց տալը: Փառատոնին, որը կազմակերպվել է ԱՊՀ անդամ-երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, մասնակցում են ԱՊՀ քսան առաջատար բուհերի ներկայացուցիչներ: Փառատոնում Հայաստանը ներկայացնում են Երևանի պետական համալսարանի և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողներ և ասպիրանտներ: Փառատոնի կենտրոնական հարթակը, որը նվիրված է ԱՊՀ-ում գիտության և նորարարությունների տարվան, կդառնան ՄՊՀ ֆունդամենտալ գրադարանը և համալսարանի առաջին ուսումնական մասնաշենքը: ԱՊՀ երկրների գիտության առաջին փառատոնը կդառնա վերջերս մեկնարկած ԱՊՀ նորարարական նախագծերի բաց մրցույթի ընտրական փուլը: Մրցույթի հաղթողները կհրավիրվեն ԱՊՀ երկրների երիտասարդական նորարարական նստաշրջան, որը կկայանա այս տարվա դեկտեմբերի 8-10-ը Մոսկվայում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից |