2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում խաղատան կազմակերպիչները տուգանվել են 15,9 մլն դրամի չափով

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունը 2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում տրամադրել է 13 շահումով խաղի և 3 խաղատան կազմակերպման լիցենզիա, միևնույն ժամանակ 18 շահումով խաղի և 5 խաղատան կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել: Այդ մասին հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում 16 շահումով խաղի, 3 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, 16 շահումով խաղի, 3 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:

Ընթացիկ տարվա ինը ամիսների տվյալներով` շահումով խաղի, խաղատան և վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք` համապատասխանաբար 12,4 մլն, 15,9 մլն և 700 հազ. դրամի չափով:

Բացի դրանցի, նշված ժամանակաընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 485 մլն դրամի չափով պետական տուրք, որից 285 մլն դրամը` շահումով խաղերի, 200 մլն դրամը` խաղատների գծով: 2010թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 92 շահումով խաղի, 10 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---