Հայաստանյան երեք կազմակերպություններ կստանան Եվրոպական բիզնես մրցանակաբաշխության Պատվո ժապավեններ13 հոկտեմբերի 2010 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանյան երեք ընկերություններ` ՎիվաՍել-ՄՏՍ, Իննովա Սոլյուշնս ՍՊԸ, Վիստաա Պլյուս ՍՊԸ, արժանացել են Էյչ-Էս-Բի-Սի-ի կողմից հովանավորվող Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության 2010 (ԵԲՄ) «Պատվո ժապավեն»-ների (Ruban d’Honneur): Ընդհանուր առմամբ Պատվո ժապավեն մրցանակներ կշնորհվեն Եվրոպայի 100 լավագույն ընկերություններին: ԵԲՄ-ն տեղի է ունենում արդեն 4-րդ տարին և համարվում է Եվրոպայում բիզնես նորարարության, հաջողության և կայունության խորհրդանիշ: Մրցանակը տարբեր ոլորտի և ծավալների բիզնեսներին հնարավորություն է ընձեռում ներկայացնել իրենց երկիրը Եվրահամայնքին` ինը մրցանակակարգերում: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Առևտրավարկային վարչության կառավարիչ Արամ Փինաջյանը մեկնաբանել է, «Ես հպարտ եմ Մրցանակաբաշխությանը ներկայացված բարձրակարգ կազմակերպությունների շարքում տեսնել Հայաստանը ներկայացնող բիզնեսներին: Սա վկայում է ձեռներեցության և բիզնես նախաձեռնությունների բարձր մակարդակի մասին, ինչը նկատելի է ԵԲՄ շրջանակներում և ինչին ես ականատես եմ լինում Էյչ-Էս-Բի-Սի-ի հաճախորդների հետ իմ ամենօրյա շփման ընթացքում»: Պատվո ժապավենի բոլոր մրցանակակիրները հրավիրված են ներկա գտնվել նոյեմբերի 16-ին Փարիզում, Վեսթին Հյուրանոցում կայանալիք Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության գալա ընդունելությանը` որի ժամանակ Եվրոպայի առաջատար բիզնես առաջնորդների, քաղաքական գործիչների, ձեռներեցների, բիզնես վերլուծաբանների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև կհանձնվեն մրցանակները: «Մրցանակաբաշխության ժյուրիի համար չափազանց դժվար էր այս տարվա 100 լավագույն մրցանակակիրներին ընտրելը: Երկրները ներկայացնող բիզնեսների մակարդակը բացառիկ էր և այդ 100 կազմակերպությունները աննախադեպ ունակություններ, նորարարություն և բիզնես ջիղ են ցուցաբերել մրցանակներին արժանանալու համար», ասել է ԵԲՄ հիմնադիր Ադրիան Թրիփը: Պատվո ժապավեն մրցանակը (Ruban d’Honneur) շնորհվում է յուրաքանչյուր մրցանակակարգերում հաջողություններ գրանցած տաս մասնակցի հետևյալ մրցանակակարգերում` Infosys-ի կողմից շնորհվող Տարվա Բիզնես, RSM International-ի` Տարվա Գործարար, UKTI-ի` Տարվա Նորարարություն, Ֆոկուս դեպի Հաճախորդը, Էյչ-Էս-Բի-Սի-ի` Աճի Ռազմավարություն, Տարվա Գործատու, Կորպորատիվ Պատասխանատվություն, Բնապահպանական Իրազեկվածության և Նախագահի Ընտրութուն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |