ACA-PAC-ը պաշտպանում է Բարբարա Բոքսերի թեկնածությունը

ACA-PAC-ը պաշտպանում է Բարբարա Բոքսերի թեկնածությունը

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական խորհրդի քաղաքական հարցերով հանձնաժողովը (ACA-PAC) հայտարարում է, որ պաշտոնապես պաշտպանում է սենատոր Բարբարա Բոքսերին ԱՄՆ Կոնգրեսի առաջիկա ընտրություններում: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ին ACA-PAC-ը, հայկական կազմակերպությունը բարձր է գնահատում սենատորի նվիրվածությունն Ամերիկայի հայկական համայնքի խնդիրների լուծման գործում:

«Սենատոր Բոքսերն Ամերիկայի հայերի հավատարիմ ընկերն է և միշտ սատարել է նրանց հետաքրքրող հարցերի լուծմանը, մասնավորապես ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը»,- ասվում է ACA-PAC-ի հայտարարությունում: Դեմոկրատ Բոքսերի մրցակիցը լինելու է հանրապետականների թեկնածու Կարլի Ֆիորինան:

Նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում կայանալու են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---