Ամերիկա-հայկական խմբավորման կասկածյալ անդամներից մեկը կամավոր հանձնվել է ԱՄՆ իշխանություններին16 հոկտեմբերի 2010 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Վահան Ստեփանյանը, որը ամերիկա-հայկական խմբավորման կասկածյալ անդամներից մեկն է, այսօր կամավոր հանձնվել է ԱՄՆ իշխանություններին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ՀԴԾ Նյու Յորքի բաժանմունքի քրեական բաժնի ղեկավար Դիեգո Ռոդրիգեսը: Վահան Ստեփանյանին ՀԴԾ-ն համարում է հայկական հանցավոր խմբավորման Նյու Յորքի ճյուղի ղեկավարներից մեկը: Ինչպես հայտնում է «Wall street Journal»-ը, Ստեփանյանին որոնում են նաև Ալբանիայի իշխանությունները՝ սպանության մեղադրանքով: Անցած չորեքշաբթի մի քանի նահանգներում ձերբակալվել են ամերիկա-հայկական խմբավորման շուրջ 70 անդամներ, որոնք առանձնակի խոշոր չափերի խարդախությամբ են ղբաղվել: Կասկածյալների մոտ կեսը ԱՄՆ քաղաքացիներ են: Ռոդրիգեսը հայտարարել է, որ ձերբակալությունների արդյունքում «զգալի հարված հասցվեց հայկական հանցավոր խմբավորմանը: Մեզ հաջողվեց ձերբակալել այդ խմբավորման պարագլուխներին, այդ թվում օրենքով գող Արմեն Ղազարյանին»,-ասել է ՀԴԾ գործակալը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |