Թուրքիայում սկսվել է քուրդ ակտիվիստների հանդեպ ամենախոշոր դատավարությունը19 հոկտեմբերի 2010 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում սկսվում է 151-ի գործով դատավարությունը, որոնց շարքում կան քաղաքական գործիչներ և զինվորականներ: Նրանց մեղադրում են քուրդ անջատողականների հետ ունեցած կապերի, անօրինական զինյալ խմբերին անդամակցելու, հակակառավարական քարոզչության և Թուրքիայի տարածքային ամողջականության նկատմամբ ոտնձգությունների մեջ: Լսումներն ընթանում են երկրի հարավ-արևելքում` Դիարբեքիր քաղաքում, անվտանգության խստացված միջոցների կիրառմամբ: Լսումների ընթացքին հետևում են եվրոպական փաստաբաններ և մարդու իրավունքների կազմակերպությունների ակտիվիստներ: Առաջին լսումների օրը քրդամետ կուսակցության անդամները ցույցեր են անցկացրել մեղադրյալների պաշտպանության օգտին: Քուրդ անջատողականների դեմ պայքարի ֆոնի վրա Անկարան վերջին ժամանակները քայլեր է ձեռնարկում քուրդ բնակչության իրավունքների ընդլայնման համար, հաղորդում է Euronews-ը: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |