Ֆաշիզմը Հայաստանում պետք է արմատախիլ արվի, հայտարրում է «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՈԿԿ-ն

Ֆաշիզմը Հայաստանում պետք է արմատախիլ արվի, հայտարրում է «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՈԿԿ-ն

PanARMENIAN.Net - «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել Երևանում Հոլոքոսթի զոհերի հուշարձանի պղծման կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք վրդովված ենք վանդալների կողմից Հոլոքոսթի հուշարձանի պղծման փաստով: Մենք սկզբունքորեն դատապարտում ենք նման գործողությունները, որոնք պղծում են ոչ միայն Հոլոքոսթի միլիոնավոր անմեղ զոհերի, այլ նաև Հայոց ցեղասպանության զոհերի և ֆաշիզմի դեմ պատերազմում զոհվածների հիշատակը: Ֆաշիզմը Հայաստանում պետք է արմատախիլ արվի: Կոչ ենք անում իրավապահ մարմիններին սեղմ ժամկետում հայտնաբերել մեղավորներին ու պատժել վանդալներին օրենքի ողջ խստությամբ: Մենք միանում ենք Հայաստանի հրեաների համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանի այն կարծիքին, որ հուշարձանը պետք է գտնվի մշտական հսկողության տակ՝ նման անընդունելի միջադեպերից խուսափելու համար»:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---