«ԱրմենՏել» ընկերությունը նվազեցնում է «Զանգող համարի ներկայացման արգելում» ծառայության սակագինը26 հոկտեմբերի 2010 - 13:40 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline բջջային կապի հետվճարային համակարգի բաժանորդների համար «Զանգող համարի ներկայացման արգելում» ծառայության սակագնի նվազեցման մասին: 2010թ-ի նոյեմբերի 1-ից ծառայության ակտիվացման արժեքը կկազմի 1000 դրամ նախկին 2000 դրամի փոխարեն: Գումարը գանձվում է միայն ծառայության միացման համար: Ամսական բաժանորդային վարձ նախատեսված չէ: «Կապի միասնական օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է սակագների իջեցման իր քաքականությունը, որը վերաբերում է նաև լրացուցիչ ծառայություններին: Վստահ եմ, որ գնագոյացման հավասարակշռված մոտեցման ռազմավարությունը թույլ կտա մեզ պահպանել առաջատարի դիրքերը և համապատասխանելերկրի հեռահաղորդակցության շուկայի ժամանակակից պահանջներին», - նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Զանգող համարի ներկայացման արգելում» ծառայությունը թույլ է տալիս փակել զանգող բաժանորդի հեռախոսահամարը, հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |