Հայաստանի ՀԾԿՀ-ն դեռևս պատրաստ չէ հաճախականություններ տրամադրել LTE ցանցերի ստեղծման համար

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը (ՀԾԿՀ) դեռևս պատրաստ չէ հաճախականություններ տրամադրել LTE ցանցերի ստեղծման համար: Ինչպես լրագրողներին է հայտնել հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը, ՀՀ բջջային կապի բոլոր երեք օպերատորները հետաքրքրվում են այդ տեխնոլոգիայով, սակայն այսօրվա դրությամբ չորրորդ սերնդի ցանցի ստեղծման համար հաճախականությունների հատկացումը կապված է որոշ խնդիրների հետ և չի կարող բավարարել բոլոր օպերատորների պահանջները: «Օրինակ, այն հաճախականությունները, որոնք շատ երկրներում հատկացված են LTE-ներին, մեր մոտ հատկացված են հեռուստատեսությանը, կան հաճախականություններ, որոնք կիրառվում են այլ նպատակների համար: Մենք կորոնենք հաճախականությունների առավել օպտիմալ շերտեր՝ ղեկավարվելով Էկետրակապի միջազգային միության խորհուրդներով»,-ասել է Սամվել Արաբաջյանը: Նա նշել է նաև, որ հանձնաժողովը հաճախականություններ տրամադրելու հայտեր դեռևս չի ստացել:

ՄՏՍ ընկերությունը (դուստր ձեռնարկությունը ՀՀ-ում՝ ՎիվաՍել-ՄՏՍ) հայտարարել է մինչև 2010թ. ավարտը Հայաստանում և Ուկրաինայում LTE ցանցի թեստային գործարկման մտադրության մասին:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---