«Ամերիաբանկը» մեծ ներուժ է տեսնում Հայաստանի լիզինգային շուկայում26 հոկտեմբերի 2010 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Հիմնական արտադրական միջոցների վերազինման գործընթացը, որը սկսվել է 2-3 տարի առաջ, կակտիվանա, գտնում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Ըստ նրա, դրան են նպաստում նաև այն օրենսդրական փոփոխությունները, որ կատարեց կառավարությունը ճգնաժամի շրջանում, մասնավորապես, ՀՀ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնցով նախատեսվում է ազատել ԱԱՀ-ի վճարումից այն ձեռնարկություններին, որոնք 300 մլն դրամի ներդրում են կատարել: «Մեր հաճախորդների շրջանում նորացվում են հիմնական արտադրական միջոցները: Մեր ֆինանսավորման ծավալի մեծ մասը դա 5-8 տարի ժամկետով երկարաժամկետ վարկեր են, և նորմալ օրենսդրական պայմաններում, այդ վարկերը կարող են մարվել լիզինգի հաշվին»,-ասել է նա: Ինչպես հայտնել է Տիգրան Ջրբաշյանը, Լիզինգային պորտֆելի ծավալով «Ամերիաբանկը» զբաղեցնում է երկրորդ տեղը երկրի բանկային համակարգում՝ այն կազմում է շուրջ 2 մլրդ դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |