«Կարոլինա» ընկերության բնական հյութերի տուփերի վրա կպատկերվեն Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունները28 հոկտեմբերի 2010 - 16:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը որոշել է իր իսկ սահմանած կարգով ընտրված «Կարոլինա» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2013թ. սեպտեմբերի 1-ը։ Ընկերությունը նախատեսում է Երևանում հիմնել բնական հյութի արտադրության ժամանակակից արտադրամաս, կատարել մոտ 6.5 մլն եվրոյի ներդրում։ Արտադրանքի վրա կպատկերվեն Մարտիրոս Սարյանի ստեղծագործություններից մի քանիսը, ինչի վերաբերյալ նույնպես կնքվել է համապատասխան պայմանագիր։ Ըստ ծրագրի կստեղծվի առնվազն 40 նոր աշխատատեղ, միջին աշխատավարձը կկազմի 70 հազար դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս նախագիծը ևս, ինչպես համանման մյուս նախագծերը, որոնք հաստատվում են ՀՀ կառավարությունում, պետք է լայնորեն լուսաբանվեն մամուլում և ենթարկվեն հասարակական վերահսկողության, քանի որ այդ տնտեսվարողների համար ստեղծվում են աշխատանքի արտոնյալ պայմաններ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |