Միշել Ռիվազ. Եվրոպական կառույցներն ու Լեռնային Ղարաբաղի ՀԿ-ները պետք է համագործակցեն28 հոկտեմբերի 2010 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ճանաչողական կարճատև այցով ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ` Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Դամիեն Աբադին և Եվրոպական կանաչների միության անդամ Միշել Ռիվազին ու նրանց ուղեկցող անձանց` Եվրոպայում Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Հիլդա Չոբոյանին և եվրոպական ժողովրդական կուսակցության փորձագետ Նիկոլաս Զիլբերգլայտին: Աշոտ Ղուլյանը եվրոպացի պատգամավորներին հակիրճ ներկայացրեց Արցախում անկախ պետականաշինության ուղին, նշելով, որ այն հետևողականորեն և անշեղ իրականացվում է ժողովրդավարության համընդունելի սկզբունքների ու նորմերի հիմքով: Միևնույն ժամանակ, նա տարակուսանք հայտնեց, որ ամեն անգամ եվրոպական կառույցները որոշակի դժկամությամբ են արձագանքում Արցախում անցկացվող նախագահական, խորհրդարանական կամ թե տեղական ինքնակառավարման մարմինների յուրաքանչյուր ընտրության փաստին: «Այդ դեպքում, ասաց նա, ակամա հարց է ծագում` ի՞նչ է ուզում Եվրոպան` որպեսզի Լեռնային Ղարաբաղում իշխանություն չձևավորվի՞, մանավանդ` ընտրովի իշխանություն»,- ասել է նա: «Անձամբ մեզ համար դժվար է ասել, թե ինչ լուծում կստանա ղարաբաղյան հակամարտությունը, իր հերթին նշեց տիկին Ռիվազին, բայց, կարծում եմ, հնարավոր է այսօր իսկ փոխադարձ շփման եզրեր հաստատել եվրոպական կառույցների և Լեռնային Ղարաբաղի ոչ կառավարական կազմակերպությունների միջև` իրականացնելով տարբեր ծրագրեր, մանավանդ, մարդասիրական ու սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրների լուծման ասպարեզում»,- ասել է Միշել Ռիվազը, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |