Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը չհաստատեց և չհերքեց տեղեկությունն այն մասին, որ Իսրայելը ռազմավարական սպառնալիք է ներկայացնում Անկարայի համար 3 նոյեմբերի 2010 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Իսրայելական մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ Թուրքիան Իսրայելին համարում է ռազմավարական սպառնալիք ներկայացնող երկիր, անհիմն են և չարամիտ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: «Իսրայելական մամուլում հայտնված պնդումներում ոչ մի հիմնավորում չկա: Դրանք խաբեությունների և սադրանքների օրինակ են հանդիսանում»,- ասել է Դավութօղլուն: Միաժամանակ նա հրաժարվել է ճշտել, թե իրականում Իսրայելն ընգրկված է Red Book-ի մեջ` որպես Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկիր, նշելով, որ Red Book-ի պարունակությունը գաղտնի է: «Անկարան ոչ մի հայտարարություն չի անի` ի պատասխան իսրայելական թերթերի հաղորդագրությունների: Մենք նպատակահարմար չենք համարում Իսրայելի հետ մշտապես վիճելը»,- ընդգծել է Դավութօղլուն, գրում է թուրքական Hurriyet թերթը: Անցյալ շաբաթ Թուրքիայի Անվտանգության խորհուրդն ընդունել է Red Book (Կարմիր գիրք), որում ներկայացված են առաջիկա հինգ տարում Թուրքիայի պոտենցիալ դաշնակիցները և թշնամիները: «Կարմիր գիրքը» գաղտնի փաստաթուղթ է և հրապարակման ենթակա չէ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |