«Օրանժ Արմենիան» դեռ պաշտոնական ծանուցում չի ստացել ՏՄՊՊՀ-ից 4 նոյեմբերի 2010 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Կապի օպերատոր «Օրանժ Արմենիայի» նկատմամբ վարչական վարույթը, որը հարուցվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից, նորմալ գործընթաց է: Այդ մասին լրագրողներին հայտարարել է «Օրանժ Արմենիայի» տնօրեն Բրունո Դյութուան: Նրա խոսքերով, ՏՄՊՊՀ-ին բողոք ներկայացնելը ցանկացած ժողովրդավարական երկրի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է: Միաժամանակ, նա նշել է, որ ընկերությունը կմեկնաբանի իրավիճակն այն բանից հետո, երբ պաշտոնական ծանուցում կստանա ՏՄՊՊՀ-ից և կծանոթանա մանրամասների հետ: ՀՀ ՏՄՊՊՀ-ը որոշեց անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորման վերաբերյալ վարչական վարույթ հարուցել «Օրանժ Արմենիա» ընկերության նկատմամբ: Վարույթը հարուցվել է հաշվի առնելով մամուլում (www.hetq.am կայք և «Հետք» շաբաթաթերթ) հրապարակված և Հանձնաժողով դիմած քաղաքացիների բողոքները: ՀՀ ՏՄՊՊՀ-ն որոշեց անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորման վերաբերյալ վարչական վարույթ հարուցել «Օրանժ Արմենիա» ընկերության նկատմամբ: Հանձնաժողովը ընկերությանը պարտավորեցրեց 7-օրյա ժամկետում ներկայացնել պարզաբանումներ, ինչպես նաև տրամադրել գործունեության հենց սկզբից` 2009թ. նոյեմբերից մինչև 2010թ. հոկտեմբերը տարածված գովազդային նյութերում բաժանորդներին ուղված առաջարկների վերաբերյալ գրավոր տեղեկություններ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |