Սերժ Սարգսյան. Հայաստան-ՄԱԷ առաջին գործարար համաժողովն արդյունավետ փոխգործակցության խոստումնալից սկիզ է 4 նոյեմբերի 2010 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Արաբական Էմիրությունների (ՄԱԷ) արտաքին առևտրի նախարար շեյխա Լուբնա ալ Քասիմիին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-ՄԱԷ առաջին գործարար համաժողովին մասնակցելու նպատակով: Նախագահը կարևորել է գործարար համաժողովի անցկացումը և ՄԱԷ արտաքին առևտրի նախարարի հերթական այցը Հայաստան` հանդիպումների պարբերականությունը և Էմիրություններից շուրջ հինգ տասնյակ գործարարների մասնակցությունը առաջին համաժողովին համարելով արդյունավետ փոխգործակցության խոստումնալից սկիզբ: ՄԱԷ արտաքին առևտրի նախարարը գոհունակությամբ է խոսել իր այցի ընթացքում Հայաստանի գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների և համաժողովի աշխատանքի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Նա նշել է, որ համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք առաջարկություններ են քննարկվել, որոնք հաջողությամբ կյանքի կկոչվեն` նկատի առնելով երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ երկկողմ գործնական և արդյունավետ ջանքերը: Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, զրուցակիցները կարևորել են նաև Հայաստան-ՄԱԷ միջկառավարական համագործակցության հանձնաժողովի դերը` հույս հայտնելով, որ հետագա նիստերում հանձնաժողովը կքննարկի և տարբեր ոլորտներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ նախագծեր կհաստատի ու կյանքի կկոչի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |