Արցախն ակտիվ տեմպերով շարունակում է քաղաքների բարեկարգումը, զարգացնում գյուղատնտեսությունն ու վերականգնում ջրամատակարարման համակարգը – Ֆոտոռեպորտաժ 5 նոյեմբերի 2010 - 18:46 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ-ում իրագործվում են շինարարության մի քանի ծրագրեր, մասնավորապես ներկայումս բնակելի տներ են կառուցվում ոչ միայն Ստեփանակերտում, այլև շրջկենտրոններում, փոքր ՀԷԿ-եր են կառուցվում, շարունակվում է մայրաքաղաքի և Արցախի մյուս քաղաքների փողոցների բարեկարգումը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեց ԼՂՀ կառավարության մամլո քարտուղար Հրանտ Ալեքսանյանը: Նրա խոսքով, պետությունը շահագրգռված է նաև գյուղատնտեսության զարգացման գործում: «Գյուղատնտեսությունը ԼՂՀ-ում դրամական օժանդակությունն ամբողջովին պետությունից է ստանում: Մենք առանց տոկոսի վարկեր ենք տրամադրում գյուղացիներին կաթի, մսի, բանջարեղենի արտադրության ավելացման համար: Մեր գլխավոր մտահոգությունն այսօր ջուրն է: Հենց այդ պատճառով էլ «Հեռուստամարաթոն 2010»-ի ընթացքում հանգանակված բոլոր միջոցներն ուղղվելու են ջրամատակարարման համակարգի վերականգնմանը»,- ասաց Ալեքսանյանը: Իսկ ինչ վերաբերում է բնակչության սոցիալապես անապահով խավերին, ապա, ԼՂՀ կառավարության մամլո քարտուղարի խոսքով, նրանք օգտվում են բոլոր պետական նպաստներից: «Ստեփանակերտի նոր բնակելի տներում բնակարանները բաշխվում են հիփոթեքային վարկերով, սակայն 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմում զոհվածների ընտանիքներին ու վետերաններին բնակարանները տրամադրվում են անվճար և արտահերթ»,- ասաց Ալեքսանյանը` ավելացնելով, որ մեծ շինարարություն է ընթանում նաև մասնավոր սեկտորում: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |