Թուրք դիվանագետի հայտարարությունների պատճառով Վիեննայի ու Անկարայի միջև իսկական սկանդալ է բռնկվել11 նոյեմբերի 2010 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Ավստրիայի արտգործնախարարությունը վրդովված է Վիեննայում Թուրքիայի դեսպանի հայտարարություններից: Վերջինս Ավստրիայի իշխանություններին մեղադրել է միգրացիոն քաղաքականության խստացման և թուրք գաղթականների համար արգելքների ստեղծման մեջ: «Ավստրիայում թուրքերին վերաբերվում են ինչպես վիրուսի, իսկ տեղական իշխանությունները ոչինչ չեն անում, որպեսզի օգնեն 250 հազար թուրք գաղթականներին հասարակության մեջ ինտեգրվելու գործում»,- Die Presse հրատարակչությանը տված հարցազրույցում հայտնել է դեսպան Քադրի Էվջեթ Թեզջանը: Բացի դրանից, դեսպանը նշել է, որ եթե Վիեննայում չգտնվեին ՕՊԵԿ, ԵԱՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների կենտրոնական գրասենյակները, ինքը մեկ օր անգամ չէր մնա Ավստրիայում: Ավստրիայի արտգործնախարարությունը թուրք դիվանագետի նման հայտարարությունն անընդունելի է համարում: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հույս է հայտնել, որ միջադեպը չի վնասի թուրք-ավստրիական հարաբերություններին: Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն ծագած ճգնաժամի կարգավորման նպատակով հեռախոսազրույց կունենա իր ավստրիացի պաշտոնակից Միխաել Շպինդելեգգերի հետ, գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |