Հայաստանն ու Արցախը զարգացնում են համագործակցությունը հարկային ոլորտում11 նոյեմբերի 2010 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը եւ հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը, քննարկվել են հարկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետք է այսուհետ էլ պահպանել համագործակցության առկա մակարդակը եւ զարգացնել այն: Հատուկ ուշադրություն է հատկացվել կադրերի պատրաստման եւ վերապատրաստման, Արցախում կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման հարցերին: Նախագահը կարեւորել է ժամանակակակից տեխնոլոգիաների կիրառումը` այն համարելով տնտեսության զարգացման հիմնական պայմաններից մեկը: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |