Սևանում կատարաված սպանությունը` «ուղեղի լվացման» հետևանք է

PanARMENIAN.Net - «Ծնողների սպանությունը, որը կատարել է 23-ամյա Արման Թորոսյանը, ամենայն հավանականությամբ, «ուղեղի լվացման» հետևանք է, որը լայնորեն կիրառվում է աղանդներում, որոնցից մեկի անդամ է եղել երիտասարդը»,- նոյեմբերի 11-ին «Աղանդները որպես սպանությունների և ինքնասպանությունների պատճառ» թեմայով մամլո ասուլիսում հայտարարել է «Ապակառուցողական պաշտպամունքների զոհերի օգնության և վերականգնման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

«Հայաստանում բացակայում է կրոնի հիման վրա սպանությունների և ինքնասպանությունների վիճակագրությունը, քանի որ մենք մասնագետներ չունենք, որոնք կարող են դրանք որոշել»,- նշել է Ալեքսանդր Ամարյանը:

Իր հերթին, հոգեբան, հոգեթերապևտ Մարինա Ավետիսյանը նշել է, որ խնդիրն ավելի շատ անձնային բնույթ ունի, քան թե կապված է պատանու աղանդավոր լինելու հետ: Նրա խոսքերով, անհրաժեշտ է մշակել երեխաների հոգևոր դաստիարակության ծրագիր և ներմուծել այն դպրոցներ և մանկապարտեզներ:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---