Անկախ Երևանի քաղաքապետարանի որոշումից, ընդդիմությունը մտադիր է «գրավել» Ազատության հրապարակը12 նոյեմբերի 2010 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը դիմել է քաղաքապետարան՝ Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա, քաղաքապետարանը ոչ մի հիմք չունի մերժելու: «Համաձայն սույն խնդիրը կարգավորող «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր ու ցույցեր անցկացնելու մասին» օրենքի՝ Ազատության հրապարակը չի ընդգրկված այն օբյեկտների շարքում, որտեղ արգելված են զանգվածային հրապարակային միջոցառումները (հոդված 9): Նույն օրենքի համաձայն, քաղաքապետարանը «պարտավոր է առաջարկել զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման այլ օրեր և այլ ժամեր» նշված վայրում (հոդված 13.4), ինչն երբեք չի արվել»,-ասել է նա: Նա ընդգծել է, որ եթե ՀԱԿ-ը «նորմալ» պատասխան չստանա, ապա ՀԱԿ-ը մտադիր է դիմել դատարան՝ վիճարկելու համար քաղաքապետարանի որոշումը: «Քաղաքապետարանը պարտավոր է 10 օրվա ընթացքում պատասխանել այս նամակին»,-ասել է նա՝ հավելելով, որ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի պատասխանը, ՀԱԿ-ը մտադիր է «գրավել» Ազատության հրապարակը:
Ուշագրավ Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |