ԱՄՆ-ն պատրաստ է մասնակցել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի շինարարությանը

ԱՄՆ-ն պատրաստ է մասնակցել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի շինարարությանը

PanARMENIAN.Net - «Մենք երկար տարիներ Հայաստանի կառավարության հետ համագործակցել ենք ԱԷԿ շահագործման, միջուկային անվտանգության հարցերում և պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքները հետագայում: Եթե հնարավորություն լինի ԱՄՆ մասնավոր ընկերություններին ներգրավել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի շինարարության մեջ, ապա մենք միայն ուրախ կլինենք»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց Եվրոպայի ու Եվրասիայի երկրներին ԱՄՆ օգնության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը:

Նա հաղորդեց, որ այդ հարցը քննարկվել է նոյեմբերի 15-ին հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստում:

Հայաստանը ծրագրում է ԱԷԿ-ի` մոտ 1000 ՄՎտ հզորությամբ նոր բլոկ կառուցել: Մասնագետների տվյալներով, նախագիծը կարող է մոտ $5 մլրդ ծախս պահանջել: Շինարարական աշխատանքները ծրագրված են 2011 թվականի սկզբին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---