Հայերը և թուրքմենները փորձել են հարաբերությունները պարզել Ստավրոպոլում

PanARMENIAN.Net - Ոստիկանության աշխատակցիները երկուշաբթի երեկոյան ձերբակալել են Թուրքմենստանի և Հայաստանի 26 քաղաքացիների, որոնք իրենց մի քանի հայրենակիցների միջև տեղի ունեցած վիճաբանության պատճառով մտադրվել են հարաբերությունները պարզել Ստավրոպոլի ծայրամասում: Այդ մասին հաղորդել է մարզի իրավապահ մարմինների ներկայացուցիչը:

«Նախօրեին Ստավրոպոլի Օկտյաբրսկի շրջանում կառուցվող խանութում վիճաբանություն է ծագել Թուրքմենստանի երեք և Հայաստանի ութ քաղաքացիների միջև»,- լրագրողներին պատմել է ոստիկանության աշխատողը: Նրա խոսքերով, այդ օրը Ստավրոպոլի ծայրամասում հավաքվել են 20-25 տարեկան շուրջ 70 հոգի, «որոնք իրենց ագրեսիվ են պահել»: «Ոստիկանության աշխատողները խուլիգանական գործողությունները դադարեցնելու համար ձերբակալել են և ՆԳԲ տարել 26 երիտասարդների: Ներկա պահին որոշվում է նրանց վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը»,- ասել է ոստիկանության աշխատողը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---