Վարչապետը անդրադարձել է նախարարությունների կողմից իր հանձնարարությունների կատարման ընթացքին

Վարչապետը անդրադարձել է նախարարությունների կողմից իր հանձնարարությունների կատարման ընթացքին

PanARMENIAN.Net - Բացելով կառավարության նիստը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջին հերթին անդրադարձել է այն հանձնարարությունների կատարման ընթացքին, որոնք տրվել էին նախորդ նիստում առողջապահության, կրթության ու գիտության, գյուղատնտեսության ու ֆինանսների նախարարներին: Նա ընդգծել է, որ այդ հանձնարարությունների նպատակն է բարձրացնել հակակոռուպցիոն ծրագրի իրականացման արդյունավետությունը, ինչպես նաև նախարարությունների կողմից իրենց գործառույթներն իրականացնելու պատասխանատվությունը:

Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ քննարկվել է ուսումնական հաստատություններում կաշառակերության հաղթահարման ծրագիրը: «Ինձ ոգևորում է այն փաստը, որ ուսանողներից արդեն գրավոր արձագանքներ են ստացվել, որտեղ ասվում է, որ իրենք պատրաստ են աջակցել ծրագրի իրականացմանը»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է առողջապահության ոլորտին, ապա նախարար Հարություն Քուշկյանը միջոցառումների ծրագիրը կներկայացնի հաջորդ շաբաթ:

Վարչապետը դրական է գնահատել ֆինանսների նախարարի օպերատիվ քայլերն, ուղղված կադրային ու կառուցվածքային փոփոխություններին, որոնք թույլ կտան բարելավել ՓՄՁ-ների գործունեությունը 2011թ.:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ վարչապետն ասել է, որ միջոցառումների ծրագիրը նախատեսում է տեսչական բարեփոխումներ, որոնք քննարկվել են ԵՄ մասնագետների հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---