Ժերար Դեպարդյեի խոսքը «մեջբերելիս» Ադրբեջանին արժեր հետաքրքրվել, թե ինչով է զբաղվում «Հայաստան» հիմնադրամը22 նոյեմբերի 2010 - 21:52 AMT PanARMENIAN.Net - Հանրահայտ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն հայրենակիցներին կոչ է անում մասնակցել «Հայաստան» Համահայկական հիմնադրամի հանգանակությունների քարոզարշավին: Ինչպես վկայում է Դեպարդյեի` YouTube կայքում տեղակայված տեսաուղերձը, բառացիորեն ֆրանսիացի դերասանն ասել է հետևյալը. «Սիրելի բարեկամներ, ես ձեզ կոչ եմ անում աջակցել «Հայաստան» հիմնադրամի հումանիտար ակցիաներին»: Եվ հայերեն ավելացրել. «Հայաստան» հիմնադրամ»: Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածել այն մասին, որ Ժերար Դեպարդյեն հերքել է հայկական ԶԼՄ տեղեկատվությունն այն մասին, որ ինքը հանդես է եկել «Հայաստան» Համահայկական հիմնադրամի քարոզարշավի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի չճանաչված իշխանություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կոչով: Եթե ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնի չէ, «Հայաստան» Համահայկական հիմնադրամը վերջին տարիներին իրագործել է մի շարք ծրագրեր, որոնք կենսական կարևորություն ունեն Հայաստանի և Արցախի համար: Հիմնադրամն իր գործունեությունը զարգացնում է տարբեր ոլորտներում` ճանապարհների, դպրոցների, բնակելի շենքերի, ջրատար գծերի, էլեկտրահաղորդալարերի ու ենթակայանների/ էլեկտրիֆիկացման և գազաֆիկացման համակարգի կառուցում: Այս տարի Հիմնադրամի հեռախոսամարաթոնն ընթանում է «Ջուրը կյանքի գրավականն է» կարգախոսով: Հեռուստամարաթոնում հանգանակված միջոցներն առաջին հերթին ուղղված են ջրամատակարարման բարելավմանը Մարտունիում, Հադրութում, Ասկերանում և Բերձորում: Սպասվում է, որ այս տարի Ֆրանսիայում 10%-ով ավելի շատ միջոց կհանգանակվի, քան 2009 թվականին, երբ հավաքվեց 1.3 մլն եվրո: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |