Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Ռուբիկ Մամոյանը նվաճել է արծաթե մեդալ

Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Ռուբիկ Մամոյանը նվաճել է արծաթե մեդալ

PanARMENIAN.Net - Լիմասոլում շարունակվում է Եվրոպայի մինչև 23 տարեկանների ծանրամարտի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Ռուբիկ Մամոյանը մինչև 62կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:

«Պոկում» վարժությունում հայ ծանրորդը երեք մոտեցումներից օգտագործեց միայն 2 և կարողացավ բարձրացնել 125 կգ ծանրաձողը: Իսկ «հրում» վարժությունում նա բարձրացրեց 145 կգ: Երկամարտի արդյունքում Մամոյանը բաձրացրեց 270 կգ և գրավեց 2-րդ տեղը:

Մեկ այլ հայ ծանրորդ՝ Հունաստանը ներկայացնող Արմեն Առաքելյանը նույն քաշային կարգում գրավեց 6-րդ տեղը 241 կգ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---