Երևանում բացվել է «Լուռ վկաներ» խորագրով ցուցահանդեսը

Երևանում բացվել է «Լուռ վկաներ» խորագրով ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - 2010-ի նոյեմբերի 29-ին Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Կանանց իրավունքների կենտրոնը «Ակտիվության 16 օր ընդդեմ գենդերային բռնության» քարոզարշավի շրջանակներում կազմակերպում է ցուցահանդես «Լուռ վկաներ» խորագրով, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածության աստիճանը ընտանեկան բռնություն երևույթի վերաբերյալ և պայքարել դրա դեմ:

Ցուցահանդեսին կներկայացվեն կանանց կերպարներով 9 ուրվապատկերներ, որոնց վրա գրված են նրանց կյանքի իրական պատմությունները, իսկ անցորդներին կբաժանվեն կանանց նկատմամբ ընտանեկան բռնության երևույթի և դրա կանխման վերաբերյալ թռուցիկներ և բուկլետներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---