Առաջին անգամ Հայաստանում հրատարակվել է ֆենտեզի ժանրի գիրք29 նոյեմբերի 2010 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Առաջին անգամ Հայաստանում հրատարակվել է ֆենտեզի ժանրի գիրք «Ֆիա» անվանումով: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում գրքի հեղինակ Անինան (Անի Հովհաննիսյան) նշել է, որ ֆենտեզի ժանրը առավելապես հոգեհարազատ է իրեն: «Կարող եմ ասել, որ ինձ հենց այս ժանրում եմ տեսնում»: Դեռևս գիրքը միայն հայերեն է հրտարակվել, սակայն, ըստ հեղինակի, այն անպայման կթարգմանվի նաև ռուսերեն ու անգլերեն: Անինան ձեռնպահ է մնացել բովանդակությունը համառոտ ներկայացնելուց, սակայն, նշել է, որ «Ֆիան» Երկիր մոլորակում և մեկ այլ մոլորակում, որը պետք է դրախտ դառնար, կյանքի մասին է: Գրքին հավելվում է նաև խտասկավառակ, որը ձայնագրել է DJ Սերժոն՝ դա «տրանս» ոճի երաժշտություն է: «Քանի որ երաժշտությունը շատ հոգեհարազատ է ինձ, ես ինքնս երգերի բառեր եմ գրում հայ երգիչ-երգչուհիներից շատերի համար, ես մտածեցի, որ իմ գիրքն անպայման երաժշտական ուղեկցություն պետք է ունենա: Իսկ էլեկտրոնային երաժշտությունը առավել ճշգրտությամբ կարողացավ արտահայտել գրքի տրամադրությունը»,-ասել է Անինան: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել «Բյուրոկրատ» գրախանութում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |