ԵԱՀԿ ՄԽ երկրները, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն Աստանայում համատեղ հայտարարություն են ընդունել Ղարաբաղի վերաբերյալ 1 դեկտեմբերի 2010 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Աստանայում, ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներ՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիոնը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Կողմերը իրենց համաձայնությունն են հայտնել, որ եկել է ժամանակը վճռական ջանքեր գործադրելու համար ղարաբաղյան կարգավորման հարցում: Կողմերը հղում են անում 2008թ. Մայնդորֆի հռչակագրին և 2010թ. Աստրախանի հռչակագրին: «Կողմերը համաձայն են, որ հակամարտության խաղաղ կարգավորումը կայունություն ու անվտանգություն կբերի և միակ ճանապարհն է, որ կարող է հաշտեցնել տարածաշրջանի ժողովրդներին»,-ասվում է հայտարարության մեջ: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հաստատել են միջազգային նորմերի ու սկզբունքների հիման վրա ղարաբաղյան կարգավորման վերջնական կարգավորման հասնելու պատրաստակամությունը: Այդ նորմերն են՝ ՄԱԿ-ի խարտիան, Հելսինկյան եզրափակիչ ակտը, ինչպես նաև Մեդվեդև-Սարկոզի-Օբամա նախագահների հայտարարությունը, որ արվել է Ակվիլայում 2009թ. հուլիսի 10-ին և Մուսկոկայում 2010թ. հունիսի 26-ին: Համանախագահ երկրները իրենց հերթին կոչ են արել կենտրոնանալ հիմնական սկզբունքների վրա և հանձնարարել են համանախագհներին շարունակել աշխատանքը կողմերի հետ և օգնել նրանց ջանքերին: Նրանք կոչ են արել նաև գնալ լրացուցիչ քայլերի, ամրապնդելու համար հրադադարի ռեժիմը և միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |