Սերգեյ Լավրով. Նախկին սահմաններում Վրաստանի տարածքային ամբողջականության մասին խոսք լինել չի կարող 1 դեկտեմբերի 2010 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը, Աբխազիան և Հարավային Օսեթիան հավասար մասնակցություն ունեն Ժնևի բանավեճում, նախկին սահմաններում Վրաստան այլևս գոյություն չունի: Այդ մասին Աստանայում ընթացող ԵԱՀԿ գագաթնաժողովում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հավասար մասնակցությունը բանակցային գործընթացին հաստատում է անկախ պետությունների նրանց կարգավիճակը: «Նախկին սահմաններում Վրաստանի տարածքային ամբողջականության մասին խոսք լինել չի կարող»,-ասել է Լավրովը: Նա նշել է, որ այսպես կոչված Ժնևի բանավեճերում, որտեղ ՌԴ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ը հանդես են գալիս որպես միջնորդներ, որպես իրավահավասար կողմեր մասնակցում են Վրաստանը, Աբխազիան ու Հարավային Օսեթիան: Նա նշել է, որ Ռուսաստանը հավանություն չի տա ԵԱՀԿ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթերի այն ձևակերպումներին, որտեղ կխոսվի «Վրաստանի հակամարտության» մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |