Արտակ Շաբոյան. Հայ պանրագործները օգտագործում են կաթի փոշի և սոդա 3 դեկտեմբերի 2010 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Հայ պանրագործները օգտագործում են կաթի փոշի և սոդա, սակայն պանրի պիտակների վրա դա չի նշվում, լրագրողներին է ասել Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Պանրագործները պնդում են, որ այս տարի բոլոր արտադրողները օգտագործել են միայն բնական կաթ: Արտադրողների այս պնդումներն արժանահավատ չհամարելով՝ Հանձնաժողովը փորձաքննության է ենթարկել կաթնամթերքի որոշ տեսակներ: Շաբոյանի խոսքերով, փորձաքննության արդյունքները բացահայտել են ոչ միայն կաթի փոշու առկայություն, այլեւ կաթնային ծագում չունեցող որոշակի նյութեր, մասնավորապես՝ սոդա, որի օգտագործումը կաթնամթերքի արտադրության մեջ արգելված է կառավարության համապատասխան որոշումներով եւ հաստատված ստանդարտներով:
Փորձաքննության այս արդյունքներն էլ Հանձնաժողովը որոշեց տրմադրել գյուղատնտեսության նախարարությանը՝ հետագա ուսումնասիրության համար: Սակայն, Շաբոյանը չի անվանել այն ընկերությունները, որոնք կիրառում են արգելված սոդան պանրի արտադրության մեջ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |